Թուրքմենստանի նախագահը պետական տոնի առթիվ ավելի քան 600 ազատազրկվածի ներում է շնորհել

12:40 • 07.12.13

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի պետական տոնի` Չեզոքության օրվա առթիվ 630 քաղաքացու ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է Газета-ն:

 

«Առաջնորդվելով մեր նախնիների ցուցաբերած բարեգթության ու մարդասիրության ավանդույթներով` մենք կանոնավոր կերպով համաներում ենք շնորհում դատապարտված քաղաքացիներին, որոնք օրենք են խախտել, սակայն զղջում են արածի համար ու պատրաստ են նոր կյանք սկսել», - ասել է երկրի ղեկավարը:

 

Նախագահը հրահանգել է, որպեսզի համաներում ստացածներն ազատ արձակվեն մինչ դեկտեմբերի 12-ը, որպեսզի կարողանան իրենց ընտանիքների հետ նշել Չեզոքության օրը: