Օբաման, Քլինթոնն ու Բուշ-կրտսերը կմասնակցեն Մանդելայի հուղարկավորությանը

09:40 • 07.12.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև նախկին նախագահներ Բիլ Քլինթոնն ու Ջորջ Բուշ - կրտսերն իրենց կանանց հետ պատրաստվում են ներկա գտնվել Նելսոն Մանդելայի թաղման արարողությանը:

 

Ինչպես հայտնում է Газета-ն` Associated Press-ին հղումով, նրանց կմիանա Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

 

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան մահացել է 95 տարեկանում, թոքերի երկարատև հիվանդությունից հետո, Յոհանեսբուրգի իր տանը:

 

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` հայրենի Կունու գյուղում: