Լեհաստանում կինը տուգանվել է 20.000 հոգու մասնակցությամբ երեկույթ կազմակերպելու համար
Լեհաստանում տուգանել են 23-ամյա կնոջը, ով ֆեյսբուքյան էջի միջոցով Կրակովի մոտ երեկույթի է հրավիրել մոտ 20.000 մարդու: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ AP-ին հղումով:
Կինը բնության գրկում հանդիպումը կազմակերպել է 2013 թվականի ապրիլին:
Նշվում է, որ միջոցառման մասնակիցների միջև տեղի ունեցած վեճերի արդյունքում մարդիկ են տուժել: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ կինը երեկույթին չի ապահովել անհրաժեշտ մակարդակի անվտանգություն, ինչի համար տուգանվել է 785 դոլարով:










