ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամուրջը լուսավորվել է ուկրաինական դրոշի գույներով
ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամուրջը դարձել է հերթական կառույցը, որը «միացել» է ուկրաինացի ցուցարարների հետ համերաշխության ակցիային, գրում է Обозреватель-ը։
Peace Bridge-ը, որը գտնվում է Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաքի և Կանադայի Օտարիո նահանգի Ֆորտ Էրի քաղաքի միջև, ստացել է դեղին և կապույտ լուսավորություն։
Այդպիսով` ԱՄՆ-ն իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայում ընթացող բողոքի ակցիաներին։










