«Ալ-Կաիդան» հայտարարել է, որ սիրիական անօդաչու սարք է կործանել

10:37 • 08.12.13

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ սիրիական անօդաչու ինքնաթիռ է կործանել. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Al Jazeera-ի հղումով։

 

Հեռուստաընկերությունը ցուցադրել է տեսագրությունը, որտեղ «Ալ Կաիդայի» թև համարվող «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումը ցուցադրում է բեկորներ, որոնք ենթադրաբար սիրիական անօդաչուի մասերն են։


Հաղորդվում է, որ տեսանյութի գործողությունները տեղի են ունեցել Հալեպի մերձակայքում։


Հեռուստաընկերության փորձագետները պնդում են, որ անօդաչու սարքը պատրաստվել է Իրանում։