Սոչիում, Արմավիրում և ՌԴ այլ քաղաքներում երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություններ են անցկացվել (լուսանկարներ)

12:36 • 08.12.13

1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այս մասին հայտնում է yerkramas.org կայքը: 

 

Սոչիում քաղաքի և տարածաշրջանի հայ բնակիչները ծաղիկներ են դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին: 

 





 

 

Կրասնոդարի մարզի հայաշատ Արմավիր քաղաքի հայկական եղեղեցում տեղի է ունեցել երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն:  





 

Այս կապակցությամբ Չեբոկսարիում ոգեկոչման արարողությանը հաջորդել է ՌԴ վաստակավոր նկարիչ Միխայիլ Գրիգորյանի կտավների ցուցահանդեսը: