Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կայցելի Կիև` քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար

19:44 • 08.12.13

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կայցելի Կիև: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:

 

«Եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կմեկնի Ուկրաինա, որպեսզի աջակցի քաղաքական ճգնաժամից դուրս գալու տարբերակ գտնելուն», - ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշման մեջ: