Կիևում «միլիոնների երթ» կանցկացվի
Ուկրաինայի ընդդիմությունը մտադիր է այսօր Կիևում ազգային հավաք իրականացնել։ Հանրահավաքի կազմակերպիչները խոստանում են, որ «միլիոնների երթին», ինչպես սոցիալական ցանցերում արդեն անվանել են հանրահավաքը, կմասնակցեն հարյուր հազարավոր մարդիկ. տեղեկացնում է Russia Today-ը։
«Կիևցիներին կոչ եմ անում վաղը, ժամը 12-ին գալ Մայդան։ Վաղն ընդհանուր հավաքն է։ Նրանք, ովքեր չեն կարող գալ Կիև, պետք է հանրահավաքներ իրականացնեն իրենց քաղաքներում»,- երեկ հայտարարել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքերով՝ ակցիայի գլխավոր հարցը լինելու է Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի, ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման ու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրելու պահանջները։
Ընդդիմությունը խոստանում է, որ հանրահավաքը խաղաղ է լինելու։ «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլյովի խոսքերով՝ ակցիայի մասնակիցները կանցնեն Տարաս Շրևչենկոյի հուշարձանի մոտից՝ մինչև Մայդան, որտեղ տեղի կունենա հանրահավաքը։
«Միլիոնների երթի» նախաշեմին Ուկրաինայի իշխանությունները Կիևում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել։ Կարգը պահպանելու գործում ներառվելու են ներքին զորքերի 2000 զինվորներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին կայացած հանրահավաքին տարբեր գնահատականներով մասնակցել է 500 հազարից 1.5 մլն մարդ։










