Հարավային Կորեան հայտարարել է սեփական ՀՕՊ գոտու ընդլայնման մասին

11:14 • 08.12.13

Հարավային Կորեան հայտարարել է, որ պատրաստվում է ընդլայնել հակաօդային պաշտպանության սեփական գոտին. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալության հղումով։


Երկրի Պաշտպանության նախարարությունը նշել է, որ հարևան պետությունների տարածքը դրանից չի տուժի։
Սակայն ենթադրվում է, որ այդ միջոցառումներն ավելի կմեծացնեն լարվածությունը տարածաշրջանում։


Ավելի վաղ Արևելաչինական ծովի վրա նմանատիպ ՀՕՊ գոտու ստեղծման մասին հայտարարել էր նաև Չինաստանը։