Նելսոն Մանդելայի հոգեհանգստին ներկա կգտնվեն 59 պետությունների և կառավարությունների ղեկավարներ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությանը կմասնակցեն 59 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, համապատասխան հայտարարությունը կիրակի արվել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտգործնախարարությունում: ԱԳ նախարար Քոլինզ Չաբանայի խոսքով` Յոհանեսբուրգում` դեկտեմբերի 10-ին կայանալիք հոգեհանգստի արարողությանը խոստացել են ժամանել 28 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` 13 աֆրիկյան պետությունների:
Բացի այդ` ՀԱՀ պետք է մեկնեն ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:










