Թաիլանդի վարչապետը հրաժարական կտա, եթե այդպես որոշվի հանրաքվեի ընթացքում

13:00 • 08.12.13

Թաիլանդի վարչապետ Իինգլակ Չինավատը երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար պատրաստ է ցրել խորհրդարանը և հրաժարական տալ, եթե այդ որոշման օգտին հանրաքվեի միջոցով քվեարկի թագավորության բնակիչների մեծ մասը: Այդ մասին Չինավատը հայտարարել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Խորհրդարանը ցրելու դեպքում արտահերթ ընտրությունները կանցակցվեն արդեն 60 օրից:

 

Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր պաշտոնից և ցրել Ազգային ժողովը, սակայն ընդդիմությանը դա բավարար չի լինի: Ցուցարարների առաջնորդ Սուտեպ Տուգսուբանը հրապարակայնորեն խոստովանել է, որ նոր ընտրությունների դեպքում «Չինավատի մարդիկ կրկին իշխանության կգան»: