ԱՄՆ-ն խնդրում է ԵՄ-ին` չեղյալ հայտարարել ուկրաինացիների համար վիզաները

19:13 • 08.12.13

ԱՄՆ-ն կդիմի Եվրոպական Միության իր գործընկերներին՝ խնդրելով Ուկրաինայի քաղաքացիներին անմիջապես ներկայացնել առանց վիզայի ռեժիմ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վիլիա Ալեկնայտե-Աբրամիկենեն, որը եվրոպական պատվիրակության կազմում այցելել էր Կիևի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցներին:

 

«Այդ քայլը առաջինը կլինի Ուկրաինայի ժողովրդին աջակցության գործում»,- գրում է Грузия Online-ը:

Նրա խոսքով՝ վերջապես ԵԱՀԿ-ն լսել է ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը:

Վաշինգթոնը հայտարարել է, որ Ամերիկան մեծ օգնություն կտրամադրի Ուկրաինայում ժողովրդավարության ամրդապնդմանը և ուշադիր կհետևի ուկրաինական իշխանությունների յուրաքանչյուր քայլին:


«Ես երեք անգամ եղել եմ Մայդանում և տեսել եմ այդ դեմքերը: Ոչ մի ագրեսիա: Նրանք ցանկանում են ապրել եվրոպական և անկախ երկրում և արդարացիորեն տեսնում են դրա երաշխիքը ԵՄ-ին անդամակցելու մեջ: Պետք է զգալ այդ մթնոլորտը: Պետք է լսել սեփական ժողովրդին, այլ ոչ թե` թաքնվել դրանից: Հարկավոր է երկխոսություն, սակայն եզրակացությունը ուրախալի չէ. ներկայիս իշխանությունը բարոյապես թույլ է այդպիսի գործողությունների համար»,- ասել է փոխնախագահը: