Ձյուն, որը կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկը, իսկ ապահովագրական ընկերություններն իրենց մեղքը չեն տեսնում

23:08 • 09.12.13

Երեկ հանրապետության ողջ տարածքում տեղացած ձյունը հանրապետության շատ փողոցներում կաթվածահար էր արել երթևեկությունը, և հարյուրավոր մեքենաներ ձյան պատճառով հայտնվել էին խցանման մեջ: Այս մասին հաղորդում է Lurer.com-ը:

 

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանից հավաստիացրել էին, որ ողջ տեխնիկան կազմ-պատրաստ է, և գլխավոր փողոցները բաց են եղել, բողոքները շարունակական են եղել:

 

«Ռեսո» ապահովագրական ընկերության Գույքային ապահովագրության ԱՊՊԱ պահանջների կարգավորման վարչության ղեկավար Կարեն Պետրոսյանը հայտնել է, որ տեղանքի դժվարության, խցանումների պատճառով պրոբլեմների առաջացման դեպքում ոստիկանությունն իրավասություն ունի մեքենաները հանել դեպքի վայրից:

 

«Այդ կերպ ճանապարհային երթևեկելի մասն ազատվում է, մինչև ԱՊՊԱ-ն հասնում է»,- ասել է վերջինս:
Ընկերության ներկայացուցիչը մոտավոր թվեր բերելով՝ նշել է, որ օրական իրենց ընկերությունը ստանում է 40-45 զանգ, իսկ երեկ` 71:

 

Ինչ վերաբերում է նրան, թե ընկերությունն ինչ բողոքներ է ստացել իրենց աշխատանքի վերաբերյալ, նշեց, որ այդպիսիք շատ քիչ են եղել՝ ընդամենը մեկ դեպք:


Նա նաև նշել է, որ օրենքն իրենց թույլ է տալիս չգնալ դեպքի վայր՝ անհրաժեշտության դեպքում:
Այսինքն՝ քաղաքացին դիմում է ոստիկանություն և եզրակացությունից հետո գալիս, հատուցումը ստանում է:
Շարունակությունը կարդացեք այստեղ: