Դալայ Լաման չի մասնակցի Մանդելայի հուղարկավորությանը՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով

17:35 • 09.12.13

Տիբեթի բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ Լաման չի պատրաստվում մասնակցել Նելսոն Մանդելայի թաղման արարողությանը՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։

 

Այս մասին հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Դալայ Լամայի մամուլի քարտուղար Տենզին Տակլային, ով, սակայն, չի հստակեցրել, թե «լոգիստիկ» ասելով ինչ նկատի ունի։

 

Վերջին անգամ հոգևոր առաջնորդը Հարավաֆրիկյան Հանրապետություն է այցելել 1996թ., որպեսզի հանդիպի այդ երկրի նախագահի պաշտոնում ընտրված Մանդելային։

 

Հետագայում նա այլևս հնարավորություն չի ունեցել այդ երկիր այցելել, քանի որ նրան հրաժարվել են վիզա տրամադրել։