Թաիլանդի վարչապետը ցրել է խորհրդարանը
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ցրել է երկրի խորհրդարանը, հայտարարել, որ նոր ընտրություն կանցկացվի` փորձելով այդ կերպ մեղմել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, հայտնում է Fox News-ը: Աղբյուրը նշում է, որ վարչապետը դողացող ձայնով է հայտնել այդ մասին, երբ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ:
Դա տեղի է ունեցել երկրում անցկացվող երթի ֆոնին. 100 հազար մարդ երթ է արել Բանգկոկում` պահանջելով վերջնական լուծում:
Ընդդիմությունն արձագանքել է` ասելով, որ նոր ընտրությունը բավարար չէ իրենց պայքարը դադարեցնելու համար:
Բռնությունների հանդեպ վախին ընդառաջ` Բանգկոկում փակվել են 60 միջազգային և տեղական դպրոցներ:
2006-ին ներկայիս վարչապետի եղբայրը տապալվեց նույն պաշտոնում, ինչից հետո վարչապետ դարձավ Յինգլակ Չինավատը։ Երկրի էլիտան և ուսյալ միջին խավը դժգոհում է, քանի որ զգացվում է նախկին վարչապետի մեծ դերակատարությունը:










