Էլիզաբեթ 2-րդն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն առողջական խնդիրների պատճառով ներկա չի գտնվի Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի թաղման արարողությանը։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ The London Evening Standard-ին հղումով, թագուհուն կփոխարինի նրա որդին՝ արքայազն Չարլզը։
Պարբերականը նշում է, որ 87-ամյա թագուհու առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի միապետը երկարատև ուղևորություններ իրականացնի։
Կանխատեսվում է, որ Մանդելայի հուղարկավորությունը կլինի աշխարհում ամենախոշորներից մեկը՝ հաշվի առնելով համաշխարհային առաջնորդների թիվը, որոնք մտադիր են վերջին հրաժեշտը տալ նախկին նախագահին։










