Էթնիկ մակեդոնացիներին անհետացում է սպառնում
Վերջին ժամանակներում Մակեդոնիայի Հանրապետության տարբեր վիճակագրական գերատեսչությունների մասնագետներ մտահոգություն են հայտնում էթնիկ մակեդոնացիների թվի անկման ներկայիս միտման առումով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդպես, 2012 թվականի տվյալները վկայում են այն մասին, որ Մակեդոնիայի բնակիչների թիվն ամեն օր նվազում է 8 մարդով: Դժբախտաբար, մասնագետները նշում են, որ իրավիճակը չի փոխվել նաև այս տարի:
Համաձայն Պետական վիճակագրական ծառայության տեղեկությունների՝ 2012 թվականին Մակեդոնիայի Հանրապետության տարածքում ապրող մակեդոնացիների թիվը 2.838-ով ավելի քիչ է եղել 2011 թվականի ցուցանիշների համեմատ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած տարի երկրում ծնվել է 11. 985 երեխա, իսկ նույն ժամանակահատվածում մահացել 14. 823 բնակիչ:
Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ եթե միտումը շարունակվի, ապա ապագայում էթնիկ մակեդոնացիների ամբողջական անհետացումն անխուսափելի կլինի:
Պաշտոնական տվյալներով՝ 1995 թվականից մինչև 2012 թվականը Մակեդոնիայում ծնելիությունը կրճատվել է քառակի երկրի բնակչության բնական աճը 1995-ին կազմել է 13.717 մարդ, իսկ անցած տարի՝ 3.434:










