Հայ և թուրք դերասանները Թբիլիսիում 43 ժամ ձեռքսեղմում են իրականացրել և ռեկորդ սահմանել

11:00 • 09.12.13

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 43 ժամ անընդմեջ ձեռնված թուրք դերասան Դենիզ Բարըշը և Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովհաննես Աջինյանն աշխարհի ռեկորդ են սահմանել, տեղեկացնում է OdaTV թուրքական կայքը։

 

Դեկտեմբերի 6-ին սկսված ձեռքսեղմումը Կուր գետի ափին ավարտվել է երեկ՝ մեկնարկից 43 ժամ անց։

 

Ձեռքսեղմման ընթացքում դերասանները զբոսնել են, նստել նստարաններին, կերել են ակցիայի կազմակերպիչների հյուրասիրած շոկոլադներն ու թեյ խմել։

 

Ակցիան տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության հայ, թուրք, ռուս, վրացի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Ակցիան նպատակ ունի փոխել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տոնը։

 

43 ժամ շարունակ միմյանց ձեռք սեղմելով աշխարհի ռեկորդ սահմանած Բարըշն ու Աջինյանը նշել են, որ ցանկացել են ցույց տալ, թե երկու ժողովուրդների ներկայացուցիչները շփմանը դեմ չեն։