Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

10:58 • 09.12.13

Դեկտեմբերի 8-ին` ժամը 09։30-ին, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Մանասար Մուսախանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։


Նույն օրը, ժամը 14.00-ին, Մ. Մուսախանյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: