Վրաստանն ու Իսրայելը կհամագործակցեն պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտներում
Վրաստանի պաշտպանության նախարարի այցն Իսրայել ավարտվել է։ Երկօրյա այցի ընթացքում Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է իր իսրայելցի գործընկերոջ՝ Մոշե Յաալոնի հետ։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղումով, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։
Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ խոսվել է պաշտպանական հնարավորությունների և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին։
Հանդիպման ընթացքում կայացված որոշման համաձայն՝ մշակվելու է համագործակցության համատեղ պլան։










