Իտալիայում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների
Իտալիայում ոստիկանության հետ բախումներով են ավարտվել երկրի ողջ տարածքում ընթացող ազգային բողոքի ակցիաներն՝ ընդդեմ տնտեսության ոլորտում կառավարության վարած քաղաքականության:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ առավել լուրջ անկարգություններ են տեղի ունեցել Թուրինում, որտեղ ցուցարարները մի քանի ժամով զբաղեցրել էին տեղի երկաթուղային կայարանները: Իրավապահ մարմինների աշխատակիցներն ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Հաղորդվում է, որ մեկ լուսանկարիչ վնասվածքներ է ստացել:
Բողոքի ակցիաների համար պատճառ են դարձել չափազանց բարձր հարկերը: Ցույցերի կազմակերպիչները խոշոր իտալական քաղաքներում նախաձեռնող հանձնաժողովներն են:
Մի շարք շրջաններում ցուցարարները փակել են ավտոմայրուղին և երկաթգծային ճանապարհները:










