Սիրիական ընդդիմության առաջնորդը կայցելի Մոսկվա
Սիրիական Ընդդիմադիր ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան հայտնել է, որ պատրաստվում է այցելել Ռուսաստան, ինչն անելու է պաշտոնական Մոսկվայի հրավերով, նշում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ այցի ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ։
«20 օր առաջ ես հրավեր եմ ստացել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովից։ Ես ընդունել եմ հրավերը, սակայն չգիտեմ՝ երբ կմեկնեմ»,-ասել է Ջարբան։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ընդդիմադիր ազգային կոալիցիան մասնակցելու է հունվարի 22-ին Ժնևում կայանալիք համաժողովին, որը նպատակ ունի հասնել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման։










