Պայթյունի վտանգ Կիևի մետրոյում. մարդիկ տարհանվել են 4 կայարաններից

15:43 • 09.12.13

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մետրոյի 4 կայարաններից մարդիկ տարհանվել են՝ պայթյունի վտանգի պատճառով, հայտնում է Газета-ն`  մետրոյի մամուլի ծառայությանը հղումով։

 

Ծառայությունը տեղեկացրել է, որ «Մայդան Նեզալեժնոստի», «Կրեշչատիկ», «Տեատրալնայա» և «Զոլոտիյե վորոտա» կայարանները ժամանակավորապես փակ են ուղևորների ելումուտի համար։

 

Այժմ մասնագետները ստուգումներ են անցկացնում կայարաններում պայթյունավտանգ նյութեր հայտնաբերելու նպատակով։

 

Կիևում շարունակվում են անկարգությունները. ըստ ընդդիմության տվյալների՝ փողոց է դուրս եկել եվրաինտեգրման գործընթացի կես մլն կողմնակից։