Հս. Կորեայի առաջնորդի ազդեցիկ ազգականը մեղադրվում է քրեական հանցագործությունների համար

10:25 • 09.12.13

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքրոջ ամուսինը՝ Չան Սոկ Տհեկը, հեռացվել է բոլոր պաշտոններից՝ քրեական հանցագործությունների մեղադրանքով, տեղեկացնում է Взгляд-ը՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Ավելի վաղ հարավկորեական Renhap գործակալությունը հետախուզությանը հղումով տեղեկացրել էր, որ Չան Սոկ Տհեկը՝ ԿԺԴՀ հանգուցյալ առաջնորդի քրոջ ամուսինը, հեռացվել է Պաշտպանության պետական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, որը երկրի հիմնական պաշտոններից մեկն է համարվում, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի այլ պետական պաշտոններից։ Ըստ որոշ տվյալների՝ նրա օգնականներից մի քանիսը մահապատժի են ենթարկվել կոռուպցիայի մեղադրանքով։

 

«Չանն ու նրա կողմնակիցները քրեական հանցագործություններ են իրականացրել և վնաս են հասցրել մեր պետությանը»,-հայտնել է Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալությունը։


ԿԺԴՀ առաջնորդի ազգականը համարվում էր հյուսիսկորեական պետության ամենահզոր մարդկանցից մեկը։