Ուկրաինացի ընդդիմադիրները հայտարարել են Լենինի արձանի գործով առաջին ձերբակալվածների մասին
«ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության ժողովրդական պատգամավոր Վալերի Կարպունցովը հայտարարել է, որ ոստիկանությունը սկսել է ձերբակալել ակտիվիստների Կիևի կենտրոնում Լենինի արձանը հանելու հետ կապված առաջացած զանգվածային անկարգությունների գործով, գրում է lenta.ru-ն:
Պատգամավորն ընդգծել է, որ իրավապահները ձերբակալում են մարդկանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցել արձանը հանելու գործողությանը, այլ «ընդամենը կանգնած են եղել այդտեղ և իրենց վատ վերաբերմունքն են արտահայտել Ստալին-Լենին ռեժիմի դեմ»:
Ականատեսների խոսքերով՝ ոստիկանության աշխատակիցները չեն խանգարել գործողություններին, սակայն այնուհետև արձանը հանելու կապակցությամբ զանգվածային անկարգությունների մասին քրեական գործ են հարուցել:
Ուկրաինական ազգայնական «Սվոբոդա» կուսակցության անդամ Իգոր Միրոշնիչենկոն հայտարարել է, որ գործողություններին մասնակցել են իր կուսակցության պատգամավորները, մինչդեռ պատգամավոր Յուրի Սիրոտյուկը այդ գործողությունները վերագրել է «ուկրաինական հանրությանը» ընդհանրապես:










