Էլմար Մամեդյարովը չի գա Հայաստան, նրան կփոխարինի Ադրբեջանի ԱԳՆ տնտեսական բաժնի վարիչը

19:44 • 09.12.13

Չնայած Երևանից ուղարկված հրավերին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 12-ին Հայաստան չի ժամանի՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական հավաքին։
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 

Մամեդյարովի փոխարեն Ադրբեջանն այդ համաժողովում կներկայացնի այդ երկրի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնի վարիչը: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել է Երևանի հրավերը, նրան կդիմավորեն բողոքի ակցիաներով։ Մասնավորապես՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» կուսակցությունը և այլ հասարակական ակտիվիստներ որպես պահանջատեր դուրս կգան բողոքի ցույցի։