1936 թվականի օլիմպիական ոսկին վաճառվել է մեկուկես միլիոն դոլարով
1936 թվականին Բեռլինում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկացի թեթևաթլետ Ջեսի Օուենսին շնորհված ոսկե մեդալը SCP օնլայն աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով՝ 1 466 574 դոլարով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Մեդալը գնել է ամերիկացի միլիարդատեր Ռոն Բարքլը:
Աճուրդը սկսելուց առաջ մարզիկի դուստրը՝ Մառլեն Օուենսը, հույս է հայտնել, որ մեդալը կհասնի որևէ հասարակական կազմակերպության, «թանգարանի կամ նմանատիպ կառույցի» և հասանելի կլինի հանրությանը: Մեդալի վաճառքից ստացված եկամտի մի մասը փոխանցվելու է Ջեսի Օուենսի հիմնադրամին:
Աճուրդում վաճառված մեդալը պատկանել է պարուհի Բիլա Ռոբինսոնին: Օուենսն ինքն է նվիրել նրան մեդալը՝ որպես շնորհակալություն աշխատանք որոնելու հարցում օգնության համար:










