Գերմանիայի նոր կառավարությունը կլինի ուժեղ և գործունյա. Մերկել

17:43 • 09.12.13

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է երկրի քաղաքացիներին, որ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից ձևավորվող կառավարության նոր կազմը կլինի ավելի ուժեղ, գործունյա և կհաղթահարի ցանկացած խնդիր, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Այդ մասին նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել է Բեռլինում՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության «փոքր համագումարի» ընթացքում։

 

«Մենք պետք է ունակ լինենք լուծել մասշտաբային խնդիրներ։ Աշխարհը նայում է մեզ»,- հայտարարել է Մերկելը։