Միկոյանի թևավոր տերմինատորները. մեծ ավիակոնստրուկտորի մահվան տարելիցի առիթով (լուսանկարներ)

12:58 • 09.12.13

1970 թվականի դեկտեմբերի 9-ին կյանքից հեռացավ նշանավոր ավիակոնստրուկտոր Արտյոմ Միկոյանը, որը Միխայիլ Գուրևիչի հետ մեկտեղ կործանիչների մի քանի սերունդ է հեղինակել:

 

Մահվան տարելիցի առիթով «Ռոսիյսկայա գազետան» հիշել է Միկոյանի «թևավոր տերմինատորներին»: Միկոյանի օդանավերով համաշխարհային 55 ռեկորդ է սահմանվել:

 

Առաջինն այդ շարքից МиГ-9-ն է: Իր ժամանակի լավագույն կործանիչներից մեկը դարձավ МиГ-15-ը: МиГ-երի աստղային ժամը դարձավ Կորեայի պատերազմը. ԱՄՆ-ն մեծ անակնկալի եկավ խորհրդային կործանիչի մասին լուրից:


МиГ-15-ը պետք է դառնար աշխարհի ամենազանգվածային ռեակտիվ մարտական օդանավը: ԽՍՀՄ-ից բացի, կես դար այս կործանիչն օգտագործում էին աշխարհի 40 երկրներ:

МиГ-19-ի շնորհիվ գրանցվեց Վիետնամի պատերազմի օդային մարտերի հաղթանակների մեծ մասը:
Միկոյանի հաջորդ հիթը մահացու «բալալայկան» էր` МиГ-21-ը, որն աշխարհում ամենամեծ տարածումն ունեցող գերձայնային օդանավն է:


Գրոհային МиГ-27 օդանավն իր հնարավորությունների շնորհիվ ստացավ «ռազմի դաշտի տեսարանով պատշգամբ» կեղծանունը:
 

Այսօր արդիականացված МиГ-29-ը Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի գլխավոր կործանիչն է: