ԱԱԾ աշխատակիցը վրաերթի է ենթարկել քաղաքացու, հարուցվել է քրեական գործ

17:38 • 09.12.13

Հատուկ քննչական ծառայությունում վրաերթի հետևանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին հաղորդում է ՀՔԾ կայքը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:

 

Նախաքննությունը շարունակվում է: