Կիևում Յանուկովիչի և Էշթոնի բանակցությունները կկայանան դեկտեմբերի 10-11-ին. Բարոզու
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն երկուշաբթի հայտարարել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Կիև կայցելի դեկտեմբերի 10-11-ին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների նպատակով, գրում է Взгляд-ը:
«Ես երեկ հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Յանուկովիչի հետ: Խնդրել եմ նրան ընդունել ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, որը Կիևում կլինի վաղը և հաջորդ օրը»,- ասել է նա:










