Իսրայելի վարչապետը չի մեկնի Մանդելայի հուղարկավորությանը՝ գումարի պատճառով
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն որոշել է չմասնակցել Նելսոն Մանդելայի՝ այս շաբաթ կայանալիք հուղարկավորության արարողությանը՝ պատճառաբանելով, որ Հարավաֆրիկյան Հանրապետություն այցելելը չափից ավելի ծախսատար է։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Haaretz-ին հղումով, վարչապետը մտափոխվել է՝ իմանալով, որ իր տեղափոխման ու անվտանգության ապահովման համար ծախսվելու է 2 մլն դոլար։
Հայտնի է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի հուղարկավորության արարողությանը մասնակցելու են աշխարհի 50-ից ավելի առաջնորդներ, որոնց թվում է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Մանդելան կհուղարկավորվի դեկտեմբերի 15-ին՝ իր հայրենի Կունու գյուղում, որտեղ 95 տարի առաջ լույս աշխարհ է եկել։










