Անգլիայի Նորթումբերլենդ ազգային պարկի տարածքը մութ երկնքի կարգավիճակ է ստացել (տեսանյութ)
Միացյալ Թագավորության Նորթումբերլենդ ազգային պարկի գիշերային երկինքը դարձել է պաշտպանության ներքո գտնվող երկնային տարածքներից ամենախոշորը Եվրոպայում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ Նորթումբերլենդ ազգային պարկին «մութ երկնքի» կարգավիճակ է շնորհվել «Միջազգային մութ երկինք» ասոցիացիայի կողմից (The International Dark Skies Association): Մութ երկնքի կարգավիճակը նշանակում է, որ գիշերային երկինքը պաշտպանվում է, տարծքում լուսային վերահսկողություն է իրականացվում՝ լուսային աղտոտվածությունից պաշտպանելու համար:
Կարգավիճակի շնորհումից հետո ազգային պարկը կանվանվի Նորթումբերլենդի Մութ երկնքի այգի (Northumberland Dark Sky Park):










