Ռուս օդաչուները նոր կղզյակներ են հայտնաբերել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում

08:38 • 09.12.13

Ռուս օդաչուները մի շարք նոր կղզիներ են հայտնաբերել Ռուսաստանին պատկանող տարածքային ջրերում:


Ինչպես ներկայացնում է Russia Today-ը` տարածքը, որտեղ հայտնաբերվել են կղզիները, անվանում են «Ռուսական բերմունդյան եռանկյունի»` այստեղ կանոնավոր կերպով տեղի ունեցող եղանակային անոմալիաների պատճառով:

 

Նոր կղզյակները գտնվում են «Նոր Սիբիր» կղզեխմբի տարածքում: Տարածաշրջանը հայտնի է իրեն բնորոշ աշխարհագրական անոմալիաների շնորհիվ. այստեղ պարբերաբար նոր և համեմատաբար ավելի խոշոր կղզիներ են հայտնվում և ջրի տակ անցնում:


Արկտիկյան այս շրջանում վերջին հայտնագործությունը տեղի էր ունեցել 100 տարի առաջ, երբ հայտնաբերվել էր «Նոր Երկիր» արշիպելագը: