Չինացիներին խորհուրդ են տվել չշտապել երկրորդ երեխան ունենալու հարցում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության և ծնելիության պլանավորման պետական կոմիտեն խորհուրդ է տվել չինացի զույգերին չշտապել երկրորդ երեխան ունենալու հարցում՝ չնայած «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության պահանջների թուլացմանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Չժունգո ժիբաո» թերթին:
Պեկինում նոյեմբերի 9-ից 12-ն անցած Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի երրորդ պլենումի ժամանակ Չինաստանի իշխանությունները թույլ են տվել զույգերին երկու երեխա ունենալ, եթե թեկուզ ծնողներից մեկն ընտանիքում միակ երեխան է:
Այնուամենայնիվ, փաստաթուղթը դեռ ուժի մեջ չի մտել, և նրանք, ովքեր երկրորդ երեխան կունենան օրենքի՝ ուժի մեջ մտնելուց առաջ, կարող են մեծ տուգանք վճարել:










