Ոստիկանությունը բերման է ենթարկել Արմավիրում հրազեն կիրառած անձին

14:42 • 09.12.13

Ոստիկանության Արմավիրի բաժին Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից դեկտեմբերի 7-ին, ժամը 17.45-ին, հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով՝ հրազենային վնասվածքով, հիվանդանոց բուժօգնության է դիմել 1979թ. ծնված Արայիկ Հ.-ն։

 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին։

 

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ն։

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից: 

 

Պարզվել է, որ Մխիթար Գ.-ն դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող <> տիպի ատրճանակից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին և դեպքի վայրից դիմել փախուստի:

 

Կատարված աշխատանքների շնորհիվ Մխիթար Գ.-ն ներկայացրել է <> տիպի ատրճանակը: Ներկայացված հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

 

Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

 

Մխիթար Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: