Վլադիմիր Պուտինը չի հայտնվել «Տարվա մարդ» տիտղոսի հավակնորդների տասնյակում՝ ըստ Time հանդեսի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հայտնվել «Տարվա մարդ» կոչման հավակնորդների կարճ ցուցակում՝ ըստ Time ամերիկյան հանդեսի: Այս մասին գրում է Газета.Ru-ն ՝ մեջբերելով պարբերկանի կայքում հրապարակված քվեարկության արդյունքները:
Հավակնորդների տասնյակում հայտնվել են այլ համաշխարհային առաջնորդներ, մասնավորապես՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի ղեկավար Հասան Ռոհանին:
Այնուամենայնիվ՝ չի հաղորդվում ձայների քանակը, որոնք ստացվել են քվեարկության արդյունքում:
Նոյեմբերի ավարտին քվեարկության առաջատարն է եղել ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը՝ ստանալով ձայների մոտ 29,8 տոկոսը: Այն ժամանակ ՌԴ նախագահը գտնվում էր 8-րդ տեղում՝ 4,7 տոկոսով:
Քվեարկությունն ավարտվել է դեկտեմբերի 4-ին, իսկ ընթերցողների կողմից ընտրված «Տարվա մարդուն» կհայտարարեն դեկտեմբերի 11-ին:










