«ՌԻԱ Նովոստի»-ն կվերածվի «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության

11:52 • 09.12.13

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը կվերածվի «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայտնի է, որ դաշնային պետական գործակալության հիման վրա ստեղծված նոր գործակալությունը կգլխավորի լրագրող Դմիտրի Կիսիլյովը:

 

Պուտինը հրահանգել է հրամանագրի իրականացման հետ կապված միջոցառումներն իրականացնել մեկ ամսվա ընթացքում: Կառավարությունն այդ ժամկետում պետք է լուծի նաև ֆինանսավորման հետ կապված խնդիրները:

 

Նույն հրամանագրով Պուտինը լուծարել է նաև «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը` դրա գույքը հանձնելով «Ռուսաստանն այսօր»-ին: