Մարգարիտա Սիմոնյանը լրատվամիջոցներից է տեղեկացել «Ռուսաստանն այսօր» գործակալության ստեղծման մասին
Russia Today («Ռուսաստանն այսօր») հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ РИА Новости գործակալության լուծարման և դրա հիման վրա «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության ստեղծման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, գրում է Лента.ру-ն։
RT-ի ճակատագրի մասին Սիմոնյանը ոչինչ չգիտի։
«Ես այդ մասին տեղեկացել եմ ռադիոյից, որը միացված էր մեքենայում, ես զարմացած եմ»,-ասել է Սիմոնյանը։
Այն մասին, որ գործակալության գլխավոր տնօրեն է նշանակվել Դմիտրի Կիսիլյովը, Սիմոնյանը տեղեկացել է նույն հաղորդագրությունից։
Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ լսելով նոր լրատվամիջոցի անվանումը՝ ինքը, ինչպես և շատերը, մտածել է, որ վերակազմավորումը կարող է անդրադառնալ նաև RT հեռուստաընկերությանը, սակայն հավելել է, որ կցանկանար իրենց վստահված լրատվամիջոցի ճակատագրի մասին տեղեկանալ մոտ ապագայում։
РИА Новости գործակալությունը լուծարելու և դրա հիման վրա «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության ստեղծման մասին հայտնի էր դարձել այսօր առավոտյան։










