Մոլդովան չպետք է վախենա Ռուսաստանի ճնշումներից. Սաակաշվիլի

18:25 • 09.12.13

Մոլդովան չպետք է վախենա Ռուսաստանի ճնշումներից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Մոլդովա այցի ընթացքում մասնակցելով Սոցիալ- դեմոկրատական կուսակցության համագումարին։

 

«Մոլդովան մեծ ապագա ունի։ Դուք ունեք այնպիսի լավ ընկեր, ինչպիսին Եվրոպական միությունն է, իսկ մենք՝ ի դեմս ձեզ՝ հուսալի գործընկեր»,-ասել է Սաակաշվիլին։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, համագումարին մասնակցել են ավելի քան 300 հյուրեր։ Նրանց թվում, բացի Վրաստանի նախկին առաջնորդից, եղել է նաև Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին և արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոքը։