Վերջին տասնամյակներում առաջին անգամ անկարգություններ են գրանցվել Սինգապուրում
Սինգապուրում անկարգություններ են գրանցվել, երբ այնտեղի հնդկական թաղամասում ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ինչի հետևանքով նա զոհվել է, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Փողոց է դուրս եկել մոտ 400 մարդ։ Reuters-ի տվյալներով` վերջին 45 տարում սա անկարգության առաջին դեպքն է այդ երկրում:
Ամբոխը նախ հրկիզել է ավտոբուսը, ապա հարձակվել շտապօգնության և ոստիկանության մեքենաների վրա: Բախումներից արդեն 18 մարդ է տուժել, այդ թվում` կեսը` ոստիկան: 30 հոգի էլ ձերբակալվել է: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կազատազրկեն 7 տարով:
Երկրի վարչապետը հանդարտության կոչ է արել:










