Սիրիայում անջատվել է ինտերնետն ու հեռախոսակապը

17:22 • 09.12.13

Սիրիայում այսօր անջատվել է ինտերնետն ու հեռախոսակապը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Al Arabiya-ին:

 

Սիրիական հեռուստատեսության տեղեկություններով՝ ինտերնետի անջատման պատճառն օպտիկամանրաթելային մալուխի վնասումն է: Հեռախոսակապի անջատման պատճառները դեռևս հայտնի չեն:

 

Հեռահաղորդակցության և ինտերնետի աշխատանքի խափանումը հաստատվել է Դամասկոսում և դրա շրջակայքում, սակայն խափանումներ կարող են լինել նաև երկրի այլ հատվածներում:

 

Չի բացառվում, որ կապի միջոցների անջատումը կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև բախումների ընթացքում ենթակառուցվածքների վնասման հետևանք է։