Էգեյան ծովում սիրիացի փախստականներով նավ է խորտակվել. զոհվել է 10 մարդ
18:00 • 09.12.13
Էգեյան ծովում այսօր սիրիացի փախստականներով նավ է խորտակվել, հայտնում է rosbalt.ru-ն։
Նավում գտնվել է 37 մարդ։ Զոհվել է 10 մարդ, 27-ը փրկվել են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Էգեյան ծովում նույնպես նավ էր խորտակվել, որում գտնվել էին սիրիացիներ։ Հաղորդվում էր, որ նավի խորտակման հետևանքով զոհվել է 7 մարդ։
Placeholder










