The Guardian-ը տարվա մարդ է ճանաչել Էդվարդ Սնոուդենին
Բրիտանական The Guardian թերթը 2013 թվականին տարվա մարդ է հայտարարել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ով գաղտնազերծել է ԱՄՆ հետախուզության և նրա դաշնակիցների էլեկտրոնային լրտեսության ծրագրերը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդվում է թերթի կայքում:
Տարվա մարդը որոշվել է The Guardian-ի՝ շուրջ 2.000 լրագրողների և խմբագիրների միջև անցկացված քվեարկության արդյունքում:
Անցյալ տարի թերթը տարվա մարդ էր ճանաչել ամերիկացի զինծառայող Բրեդլի Մեննինգին, ով հրապարակման համար WikiLeaks ընկերությանն էր փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի և կառավարական այլ գերատեսչությունների գաղտնի փաստաթղթերը:










