Հայտնի թուրք լրագրողը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով հանել իրեն «սև ցուցակից»
Հայտնի թուրք լրագրող, «Միլլիյեթ» պարբերականի սյունակագիր և CNN Turk հեռուստաընկերության թղթակից Նագեհան Ալչըն դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով բացառել իրեն անցանկալի անձանց ցուցակից, որտեղ նա ընդգրկվել է «եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» խախտելու համար։
Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը։
Ալչըն դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել այցելել Ադրբեջան։ Իր դիմումում թուրք լրագրողը նշել է, թե հարգում է «եղբայրական երկրի տարածքային ամբողջականությունը»։
Մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, որ այդ դիմումը քննարկվելու է։
Դրական վճռի դեպքում թուրք լրագրողը կհանվի «անցանկալի անձանց» ցուցակից։










