Ուկրաինայում ոստիկանությունը ցուցարարներին հեռացնում է կառավարության շենքի մոտից
Ուկրաինայում ներքին զորքերի զինծառայողները ցուցարարներին հեռացնում են կառավարության շենքի մոտից: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Զինծառայողների՝ մի քանի շարքերից բաղկացած խումբը ցուցարարներին ուղղորդում է դեպի Եվրոպական հրապարակ: Риа Новости-ի թղթակիցը նշում է, որ դեպքի վայրում կան մի քանի տասնյակ ցուցարարներ, սակայն ոստիկանները ավելի շատ են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԳՆ աշխատակիցներն սկսել են գրոհել «Батькивщина» ընդդիմադիր կուսակցության՝ Կիևում գտնվող գրասենյակը: Այս մասին ուկրաինական «5-րդ ալիք»-ին հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Մարինա Սորոկան:
Բացի այդ՝ հայտնի է, որ չի գործում կուսակցության կայքը, ինչպես նաև՝ ազգայնական «Свобода» կուսակցության կայքը:










