ԱՄՆ-ում 25 մեքենայի բախման արդյունքում 35 մարդ է տուժել

22:44 • 09.12.13

Նյու Յորքի մոտակայքում գտնվող Յոնկերս քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում տուժել է 35 մարդ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:


Վթարի պատճառ է դարձել սառցապատ ճանապարհը և արագության գերազանցումը:


ՃՏՊ-ի մասնակից է դարձել 25 ավտոմեքենա: Տուժածների մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրում մեծ խցանում է առաջացել: