ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 2000 չվերթ է հետաձգվել

10:06 • 09.12.13

Ավելի քան 2000 թռիչքներ են հետաձգվել ԱՄՆ-ում՝ ձնաբքի պատճառով, որոնք միաժամանակ գրանցվել են երկրի հյուսիս-արևելյան և հարավային շրջաններում, հայտնում է Взгляд-ը։

 

Եղանակային պայմանների պատճառով զոհվել է 5 բնակիչ։

 

Չեղյալ համարված հիմնական ավիաթռիչքները՝ ավելի քան 1000 չվերթ, գրանցվել են Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Այստեղ եղանակային պայմանների պատճառով առնվազն 3 մարդ է զոհվել։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փենսիլվանիա նահանգում՝ ԱՄՆ հյուսիս-արևելքում, ուժգին ձյան պատճառով 50 ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։