Ամերիկյան գաղտնի ծառայություններն իրենց գործակալներն ունեին World of Warcraft խաղում

21:33 • 09.12.13

Ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը և բրիտանական GCHQ-ն իրենց գործակալներին խաղացողների անուններով ներդնում էին World of Warcraft և Second Life խաղերում: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով The Guardian-ին, որն այս տեղեկություններն ստացել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փոխանցած փաստաթղթերից:


Հատուկ ծառայությունների գործակալներն իրենց կերպարն էին ստեղծում առցանց խաղերում և սկսում շփվել մյուս խաղացողների հետ: Բրիտանական թերթը նշում է, որ նրանցից ոմանք նպատակ ունեին տեխնիկապես գրագետ օգտատերերի շրջանում իրենց «տեղեկատուներն» ունենալ:


Փաստաթղթերից կարելի է եզրակացնել, որ վիրտուալ կերպարներին հետևելը բխում էր անվտանգության շահերից: Ահաբեկիչները կարող էին թաքնվել և միմյանց հետ շփվել մտացածին կերպարների միջոցով: