Յանուկովիչը համաձայնվել է բանակցություններ վարել ընդդիմության հետ

16:43 • 09.12.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աջակցել է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ համազգային կլոր սեղան անցկացնելու գաղափարին՝ փոխըմբռնման հասնելու համար, գրում է Lenta.ru-ն։

 

Այդ մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում։ Քաղաքական ճգնաժամի լուծման համար կլոր սեղան անցկացնելու առաջարկով դեկտեմբերի 5-ին հանդես էին եկել Ուկրաինայի 3 նախկին նախագահները ՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն։

 

Դեկտեմբերի 10-ին արդեն նախատեսված է գործող և 3 նախկին նախագահների հանդիպումը՝ «երկրի կարևորագույն հարցերի քննարկման համար»։

 

Ավելի վաղ Կրավչուկը, Կուչման և Յուշչենկոն հանդես էին եկել հայտարարությամբ, որում աջակցել էին ընդդիմադիր ուժերին։ Համազգային կլոր սեղանի անցկացման ամսաթիվը դեռ չի նշվում։